• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) շրջանակներում ներկայացվելիք ՎՍՀ առաջին կամավոր միջանկյալ զեկույցի ներկայացմանը:

31 մարտի, 2022
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) շրջանակներում ներկայացվելիք ՎՍՀ առաջին կամավոր միջանկյալ զեկույցի ներկայացմանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. մարտի 31-ին Վիետնամի Կառավարության հյուրատանը կայացավ Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) շրջանակներում ներկայացվելիք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության առաջին կամավոր միջանկյալ զեկույցի ներկայացումը:

Միջոցառմանն, ի թիվս Վիետնամում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, մասնակցում էր նաև ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan): Հանդիպումն անց էր կացվում հիբրիդային ձևաչափով:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ Վիետնամի ԱԳ նախարարի տեղակալ, Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն պրն. Դո Հունգ Վիետը (Assistant Minister of Foreign Affairs, Director-General of the Department of International Organizations Mr. Do Hung Viet): Նա տեղեկացրեց, որ միջանկյալ զեկույցը հաստատվել է ՎՍՀ վարչապետ Ֆամ Մին Չինի (Pham Minh Chinh) կողմից մարտի 22-ին: Այն պատրաստվել է ՎՍՀ բոլոր 18 նախարարությունների և գրեթե 70 այլ կառույցների ներգրավմամբ:

Նրան հաջորդեց ՄԱԿ-ի Մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար տկն. Ռանա Ֆլաուերսը (UN Resident Coordinator a.i. Ms. Rana Flowers), ով բարձր գնահատեց ՎՍՀ կառավարության որոշումը՝ կամավոր միջանկյալ զեկույց ներկայացնելու վերաբեերյալ:

Այնուհետև ելույթով հանդես եկավ Վիետնամի ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ պրն. Նգույեն Հայ Լուուն (Deputy Director-General of the Department of International Organizations Mr. Nguyen Hai Luu), ով ներկայացրեց զեկույցը՝ մանրամասն անդրադառնալով UPR 3-րդ շրջանի զեկույցի՝ Վիետնամի կողմից ընդունված հանձնարարականների կատարմանը:

Նա տեղեկացրեց Վիետնամի մարդու իրավունքների պաշտապանության բնագավառում գրանցած հաջողությունների մասին, մասնավորապես անդրադառնալով աղքատության կրճատման, կրթության և առողջապահության բնագավառներին: 2017 թվականի ի վեր, մարդու իրավունքների թեման ներառված է ՎՍՀ Կրթության նախարարության կողմից հաստատված միջնակարգ ու բարձրագույն կրթության ծրագրերում:

Առողջապահության բնագավառում Վիետնամն արձանագրել է առողջապահական ապահովագրության աննախադեպ արդյունք. բնակչության 90,7%-ն ունի բժշկական ապահովագրություն: Բնակչության 81.1%-ը (79.7 միլիոն մարդ) ստացել է մեկ պատվաստում, իսկ 76.2%-ը (76.2 միլիոն մարդ) ստացել է կրկնակի պատվաստում:

Երկիրն արձանագրել է նաև աննախադեպ արդյունքներ՝ աղքատության կրճատման գործում: 1992 թվականի 94% աղքատության ցուցանիշից երկիրը ներկայումս արձանագրել է 5%-ից ցածր ցուցանիշ: Մեկ շնչի հաշվով եկամուտը 2010 թվականի 1331 ամերիկյան դոլարից՝ 2020 թվականին հասել է 2750 դոլարի:

Ելույթներին հաջորդեց հարց ու պատասխանը և շահագրգիռ քննարկումը:

Ծավալված քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը: Ողջունելով Վիետնամի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ներկայացվելիք առաջին կամավոր միջանկյալ զեկույցի նախաձեռնությունը, դեսպան Կաժոյանը ներկայացրեց UPR-ի շրջանակներում Հայաստանի փորձառությունը, անդրադառնալով ներկայացված երեք զեկույցներին, ներկայացված երկու և ս.թ. աշնանը ներկայացվելիք երրորդ կամավոր միջանկյալ զեկույցներին: Պարոն Կաժոյանը նշեց նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում Վիետնամի կողմից՝ Հայաստանի ներկայացրած հանձնարարականների՝ «շարունակել կանանց առաջխաղացումը և հավասար հնարավորությունների երաշխավորումը» հստակ ու շարունակական իրականացումը:

Հանդիպման երկրորդ հատվածը նվիրված էր Վիետնամի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհդրի 2023-2025 թվականների անդամակցության համար թեկնածության ներկայացմանը:

Ելույթով հանդես եկավ Վիետնամի ԱԳ նախարարի տեղակալ, Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն պրն. Դո Հունգ Վիետը, ով մանրամասն ներկայացրեց Վիետնամի արձանագրած հաջողությունները մարդու իրավունքների բնագավառում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: